11  11  2019

«Կամք»-ի ստորագրահավաքին միացավ նաև Յուրի Խաչատուրովը

«Կամք»-ի ստորագրահավաքին միացավ նաև Յուրի Խաչատուրովը

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի «Կամք» Հասարակական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին միացավ նաև գեներալ-գնդապետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։

«ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Մեր հաղթարշավը շարունակվում է։ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ստորագրահավաքին միացավ գեներալ-գնդապետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը»,-նշել է նա և կից լուսանկարներ հրապարակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ