10  11  2019

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևանում է

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևանում է

Պաշտոնական այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ 

«Հայ ժողովրդի ներկայացուցիչները, Խորհրդային Միության մյուս ժողովորդների հետ ու ուսի տված, պաշտպանել են Մոսկվայի սահմանները, մարտնչել են Ստալինինգրադում և Կուրսկի ճակատում, ազատագրել են Կովկասն ու Ղրիմը, գրավել են Բեռլինը:

Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ավանդ են ունեցել նացիսզմի տապալման գործում։Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանմանը:

Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը, որն ամրապնդվել է դաժան ռազմական փորձություններով, երաշխիք է հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական համագործակցության և դաշնակցության հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, Անդրկովկասում ու մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար»,- շեշտել է Լավրովը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ