09 11 2019

«Եկեղեցու պատմությունն» արհեստականորեն ներմուծված առարկա է. Թագուհի Ղազարյան. Factor.am

«Եկեղեցու պատմությունն» արհեստականորեն ներմուծված առարկա է. Թագուհի Ղազարյան. Factor.am

«Եկեղեցու պատմությունն» արհեստականորեն ներմուծված առարկա է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Հարցին՝ ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկաների ցանկից հանելու վերաբերյալ և արդյոք հնարավոր համարո՞ւմ է առճակատում եկեղեցու և Կառավարության միջև, պատգամավորը պատասխանել է.

«Պատճառաբանությունը ո՞րն է։ Եկեղեցու պատմությունը կապվում է հայրենասիրության հետ։ Ես եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում՝ ի տարբերություն Ձեզ։ Եվ ստացվում է, որ ես Ձեզանից ավելի հայրենասե՞ր եմ։ Ես իրականում չեմ կարող նման պնդում անել որևէ քաղաքացու հանդեպ, որովհետև ես վստահ եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շատ են սիրում իրենց հայրենիքը, և պետք չէ ինչ-որ ուղիներ փնտրել՝ սովորեցնելու, թե ինչպես սիրել Հայրենիքը։ Իրենցից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես սիրել Հայրենիքը, և դա արհեստական ու սովորեցնովի չէ։ Ինչ վերաբերվում է եկեղեցու պատմությանը, ես կարծում եմ, որ դա արհեստականորեն ներմուծված առարկա է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ