08 11 2019

Ազատել հեղափոխությունը «հեղափոխականներից»․ Անդրանիկ Թևանյան

Ազատել հեղափոխությունը «հեղափոխականներից»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Քաղաքական պայքարը նաև տեսակների և մտածողության պայքար է։

Իշխանությունների ապազգային ու պարզունակ գլոբալիզմի քաղաքականությանը հակադրվում է ազգային–առաջադիմական–դեմոկրատականը։

Պոպուլիզմին ու դեմագոգիային հակադրվում է էտատիզմը, ռացիոնալիզմն ու պրոֆեսիոնալիզմը։

Իշխանություններին թվում է, թե իրենք են համամարդկային արժեքների կրողները, բայց իրականում հետադիմական են ու հակապետական։

Իրենք «Նոր Հայաստանի» մասին են խոսում, բայց մնացել են անցյալում։ Հակառակ բևեռում նոր որակի Հայաստանի ջատագովներն են։

Իրենք անցողիկ են, իսկ հայ ժողովուրդը, Հայաստանը, Արցախը և մեր ազգային շահերը՝ մնայուն։

Մեր հասարակությունը դրական սպասումներ ուներ փոփոխություններից, բայց իշխանությունները մսխեցին վստահության լիմիտը և ցույց տվեցին, որ անկարող են բավարարել այդ սպասումները։

Պետք է, հետևաբար, տեր կանգնել այդ սպասումներին ու մեր երկրի զարգացման վեկտորը անցյալից տեղափոխել դեպի ապագա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ