04  11  2019

Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին: Այդ մասին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և նրա գործընկերները ներկայացրել են իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ նպատակ ունեն ձևավորել մի կառույց, որը ստեղծում է նոր մշակույթ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, գաղափարների և ազգային մոտեցումների վրա: Խորհրդի անդամներն ասել են, որ իրենց կուսակցության համար առաջնային է ազգային միաբանությունը, առանց որի հնարավոր չէ դիմակայել որևէ մարտահրավերի:

Հաջողություն մաղթելով նորաստեղծ կուսակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին ու ներքին հարցերի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ