04 11 2019

Արցախի ԱԳՆ-ն հանդիպել է ռուս փորձագետներին

Արցախի ԱԳՆ-ն հանդիպել է ռուս փորձագետներին

Նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ Ռուսաստանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն:

Հանդիպմանը ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևին և դրա նշանակությանը, ինչպես նաև վերջերս Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին։Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ