04 11 2019

Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ, բայց․․․ Դավիթ Տոնոյան



«Ինձ թվում է՝ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին։ Այդ խոսակցություններն իր մոտ տպավորություն են  ստեղծում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է՝ կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններ կան:

Նախարարը նաև անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ արցախցիների, հայաստանցիների և ադրբեջանցիների համար։

«Ես լիովին վարչապետի հետ համաձայն եմ, բայց պատկերացրեք, եթե այլ տարբերակ լինի, և որևէ ժողովրդի դա չլինի ընդունելի, դա ինչ է նշանակելու, նույն լարվածության շարունակությունն է, ռազմական գործողության վերսկսումը: Այլ տարբերակ չկա»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ