02 11 2019

Իշխանությունը ռեպրեսիվ գործիքակազմով խախտել է բոլոր կարմիր գծերը․ Իշխան Սաղաթելյան



««Ազգային օրակարգ» կուսակցության ծնունդն արժանիորեն հասունացրել են հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ, որոնք այս քաղաքական  ուժի ակունքներում են, ովքեր իրենց հրապարակային խոսքում, հանրային խոսույթում երկրի քաղաքական անցուդարձում տեսակետ են արտահայտել, դիրքորոշում են հստակեցրել, սկզբունքներ և կարմիր գծեր սահմանել՝ դրանով իսկ հիմնավորելով և փաստելով իբրև արժեքներ և սկզբունքներ դավանող քաղաքական ուժի գոյության իրավունք»,- «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ներկայացուցչի խոսքով «Ազգային օրակարգ» կուսակցությունն իր ծնունդն ու հայտն է ներկայացնում մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ն դիմադրում է լրջագույն մարտահրավերների թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ