31 10 2019

Ես պիտի պատասխան տամ, ինձ էլ պետք է պատասխան տան. Կոստանյան․ Առավոտ



«Առավոտ»-ը գրում է․ «Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ հարցազրույցում փորձեցինք պարզել՝ ինչի՞ շուրջ համաձայնության չեն եկել ինքն ու նոր իշխանությունը և ինչն է պատճառը, որ երբեմնի դաշնակցից հինգ պակաս անձն այսօր հայտնվել է իշխանության թիրախում։ Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված լուրերը, որ Կոստանյանին առաջարկվել է մարտի 1-ի գործով ով ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո կստանձներ կարեւոր դեր իշխանությունում:

Հիշեցնենք, որ այս սխեման աշխատեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի պարագայում, որը ցուցմունք տվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ և ստացավ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ ու ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով՝ մանրամասնելով, որ իրենց տեղեկություններով Կոստանյանը հիմա գտնվում է Ռուսաստանում։ «Առավոտին» եւ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում Գեւորգ Կոստանյանը հանգամանալից պարզաբանեց, թե արդյոք պատրաստվում է նոյեմբերի 1-ին ներկայանալ նախաքննական մարմնին: «Այս ամենի համար ես պիտի պատասխան տամ, ինձ էլ պետք է պատասխան տան»,- մասնավորապես ասաց նա։

Իսկ մինչ կվերադառնա՝ պատասխանեց ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ իրեն վերաբերող պնդումներին Մարտի 1-ի գործի վերաբերյալ:

Մանրամասն՝ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցի 2-րդ հատվածում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ