30  10  2019

Վազգենի դիակի առևտրականներն ու դասալիքների «հրաշալի» եռյակը․ 7or.am

Վազգենի դիակի առևտրականներն ու դասալիքների «հրաշալի» եռյակը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «1999թ. հոկտեմբերի 27–ին, սպանված Վազգեն Սարգսյանի դիակը դեռ չսառած՝ նրա «թիմակիցները» պաշտոններ էին մեջ–մեջ անում՝ փորձելով առևտրի առարկա դարձնել թափված արյունը։ Այդ առևտրականների մեջ էր Վազգեն Սարգսյանի գրպանային «զինվորական» Վաղարշակ Հարությունյանը։ Պատերազմի տարիներին Մոսկվայի ռեստորաններում կռիվ տված սույն գեներալի արժանիքն այն էր, որ շատ լավ գիտեր, թե ում երբ է պետք քծնել, Հայաստանից Ռուսաստան ժամանած որ զինվորականին որտեղ է պետք ուղեկցել և որ չինովնիկին որ ռեստորանում է պետք հյուրասիրել։

1999-ին դիակի առևտրականներն ունեին ներքին ու արտաքին տիկնիկավարներ։ Դրսից սրանց խաղացնում էին մեր երկրի թշնամիները՝ թուրքական կնիքով։ Ներսում այս դիակապտողներին օգտագործում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, ով հենց տեսավ, որ իշխանությանը վերատիրանալու պլանը ձախողվում է, անմիջապես «քցեց» իր տիկնիկներին ու պատժվելու վախից կոչ արեց համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ։

Շանտաժով առևտուրը 20 տարի առաջ չստացվեց։

Հիմա Վաղարշակն ու Նաիրի Հունանյանի մյուս վկաները՝ Արման Բաբաջանյանը և Ստեփան Սաֆարյանը փորձում են կրկին առևտուր անել արյան վրա։ Դրսի տիկնիկավարը նույնն է, իսկ ներսինը փոխվել է։ Հիմա սրանք օգտագործվում են Տեր–Պետրոսյանի հանրահավաքային դիջեյ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նողկալին այն է, որ այս հակահայկական առևտրի մեջ փորձ է արվում ներքաշել ահաբեկչության զոհերի հարազատներին։ Վերջիններս հասկացան, որ դառնում են դրսի ու ներսի կեղտոտ խաղերի գործիք ու հրաժարվեցին մասնակցել մինչև հեղափոխությունը ՀՀԿ–ի քաղաքական դպրոցից փող ստացող, իսկ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո «թունդ հեղափոխական» դարձած Ստեփան Սաֆարյանի թամադայությամբ ու մշտական հաճախորդ Արման Բաբաջանյանի քավորությամբ կազմակերպած հավաքին։

Ուշագրավն այն է, որ Նաիրի Հունանյանի գործը քարոզչական դաշտում շարունակողները դասալիքներ են։ Վաղարշակը, ինչպես վերևում նշեցինք, պատերազմի տարիներին Մոսկվայի ռեստորաններում էր կռիվ տալիս, Արմանը փաստաթղթերը կեղծելու միջոցով բանակից փախել է ու դատվել դրա համար, իսկ Ստեփանը 90–ականների կրակոցների ժամանակ ծլկել է հարազատ Ոսկեպար գյուղից ու հանգրվանել ՀՀՇ–ի «պադվալներում»։

Դրսի ուժերի համար այս դասալիքները պարզապես գտածո են Հայաստանի ու Արցախի դեմ օգտագործելու համար։ Այնտեղ միշտ էլ առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ