30  10  2019

Դատական համակարգի 30 մեքենաներից 2-ը կօտարվի

Դատական համակարգի 30 մեքենաներից 2-ը կօտարվի

Հայաստանի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ԱԺ-ում պետբյուջեի քննարկմանը հայտնեց, որ հաջորդ տարի  Բարձրագույն դատական խորհրդին հատկացվելիք միջոցների հիմնական մասը կծախսվի աշխատակիցների աշխատավարձերի և պարգեւավճարների վրա։ 

Փոլադյանը հայտնեց, որ  երկու տրանսպորտային միջոց արդեն գտնվում  է վերադարձվելու գործընթացում։ «Դատական համակարգն ունի 30 մեքենա։ 2 մեքենաների օտարման գործընթացն արդեն սկսվել է։ 28 մեքենաներից 3-ը ծառայողական են, մնացածը՝ սպասարկող եւ եւս երկուսը՝ բեռնատար։ Միեւնույն ժամանակ, 26 մեքենայից 17-ը սպասարկում է մեկ դատարանի, մյուս 9-ը՝  Բարձրագույն դատական խորհրդին եւ Դատական դեպարտամենտին»,- նշեց Կարեն Փոլադյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ