29 10 2019

Արման Բաբաջանյանը՝ հետախուզական ընկերության գործակալների ցանկում. Ankakh.com

Արման Բաբաջանյանը՝ հետախուզական ընկերության գործակալների ցանկում. Ankakh.com

Ankakh.com-ը գրում է․ «2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում: Էլ. նամակների ամսաթվերը ընկած են 2004թ. հուլիսից մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը և բացահայտում են այն անհատների ցանկը, որոնք աշխատել են այդ ընկերության համար: Ընկերությունը, որը ներկայանում է որպես հետախուզական հրատարակչություն, սակայն իրականում մատուցում է գաղտնի հետախուզական ծառայություններ, այնպիսի հսկայական կորպորացիաների ինչպիսին Bhopal's Dow քիմիական ընկերությունն է, Lockheed Martin, Northrop Grumman, Raytheon, ինչպես նայև պետական մարմինների, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը, ԱՄՆ Ծովային ուժերը և ԱՄՆ Պաշտպանության հետախուզությունը:

Էլ.նամակները բացահայտում են Ստրատֆորի ինֆորմատորների ցանցը, նրանց վճարման համակարգը, փողի լվացման մեխանիզմները և օգտագործվող հոգեբանական մեթոդները: WikiLeaks-ը այս հրապարակմանը կցել էր մի ցուցակ, որը ներառում է այն բոլոր մարդկանց անուն ազգանունները և էլ. հասցեները, որոնք եղել են Ստրատֆոր ընկերության գործակալները և շարունակաբար գաղտին տեղեկատվություն են տրամադրել նրան: Նրանց ցանկում է նաև այսօր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հղումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ