28  10  2019

Արտգործնախարարն անդրադարձավ իր՝ աղմուկ հանած հարցազրույցին



«Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել, որը ինձ համար առաջին հերթին կարծիքների բազմազանության, ժողովրդավարության արտահայտություն է»,- մամուլի ասուլիսում ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ հարցազրույցից  հետո Զոհրաբ Մնացականյանի հասցեին քննադատություններ և հրաժարականի կոչեր հնչեցին։

«Շատ օգտակար էր ինձ համար քննադատական կարծիքներ լսելը: Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է: Եվ ի ցույց է դնում այն ամենը, ինչը մենք պնդում ենք՝ բազմակարծությունը, ժողովրդավարական հիմքերի առկայությունը, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդումը: Գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է լինելու, որոշում եմ կայացրել գնալ այնտեղ, որպեսզի ամրագրեմ այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ