23  10  2019

Ինձ կարող են միայն մեղադրել, որ նպաստել եմ՝ Փաշինյանը եկել է իշխանության. Բաբլոյան



«Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության»,- հոկտեմբերի 23–ին «Արաբկիր» բժշկական կենտրոն»-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկաի պատգամավոր Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով իրեն, որպես կասկածյալ ներգրավելու որոշումը։

«Քննություն է գնում և ես իրավունք չունեմ որևիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան։ Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության»,- ասաց Բաբլոյանը։

Վիրահատությունից հարցաքննության տանելու վերաբերյալ Բաբլոյանն ասաց․ «Իհարկե, մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետև իմ հարցաքննությունը չուներ որևիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։  Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ  և անձամբ գնացի հարցաքննության»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ