22  10  2019

ԱԺ-ն օրակարգ չընդունեց տուգանքի բարձրացման հարցը

ԱԺ-ն օրակարգ չընդունեց տուգանքի բարձրացման հարցը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  

Վահե Էնֆիաջյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում արդեն իսկ նշանակված տուգանքի չափը բարձրացնել: Նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 12-ը:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:

Էնֆիաջյանի խոսքով՝ նախագծի հռետորաբանության հետ կապված կառավարության կողմից որպես այսպիսին մերժում չկա, համակարծիք են, սակայն նշում են, որ կա այլընտրանքային նախագիծը: «Սակայն ԲՀԿ-ի պատգամավորների կողմից մի քանի նախաձեռնություններ ևս կան, որոնց հետ կապված ևս նշվում է, որ խնդիր չկա, սակայն կառավարությունն էլ ունի իր նախագիծը: Կարծում եմ, որ հիմնախնդիրը դահլիճում քննարկելու հնարավորությունը պետք է ընձեռվի»,-նշեց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը ժամանակավրեպ և ընդունելի չէ այսօր, ունեն համապարփակ մեծ փաթեթ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ