22 10 2019

«Լազարևյան ակումբն» աջակցություն է ստացել Վլադիմիր Պուտինից․ 168․am

«Լազարևյան ակումբն» աջակցություն է ստացել Վլադիմիր Պուտինից․ 168․am

168.am-ը գրում է․ «Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Լազարևյան ակումբի» հիմնադիրների հանդիպումը, որին, մասնավորապես, մասնակցել են ակումբի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը, հայտնի գործարար, «Մոնարխ» կոնցեռնի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և այլք։

Հանդիպման ժամանակ, որն անցել է աշխատանքային ճաշի ձևաչափով՝ ԱՊՀ պետությունների Ինստիտուտում, ակումբի հիմնադիրները քննարկել են «Լազարևյան ակումբի» հաջորդ նիստերի ժամանակացույցն ու քննարկումների թեմաները։

Զատուլինը տեղեկացրել է գործընկերներին, որ այս տարի ակումբն արժանացել է ՌԴ Նախագահի անվանական դրամաշնորհին, ինչն ընդգծում է ՌԴ նախագահի վերաբերմունքն ակումբի գործունեությանը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Զատուլինի՝ Արցախ կատարած այցի վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը, մշակել և հրապարակել ակումբի միասնական պատասխանը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Լազարևյան ակումբի» հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի առաջին օրերին, Երևանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ