21  10  2019

Հոկտեմբերի 22-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգում 21 հարց կլինի

Հոկտեմբերի 22-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգում 21 հարց կլինի

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ խորհրդի նիստը տեղի է ունեցել, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 14, հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 21 հարց:

Հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ