21  10  2019

Եթե այդ «մտքերը» վերաբերում են օրինակ Կվեբեկի հարցին, թող խոսի. Երվանդ Վարոսյանը՝ Արա Պապյանին

Եթե այդ «մտքերը» վերաբերում են օրինակ Կվեբեկի հարցին, թող խոսի. Երվանդ Վարոսյանը՝ Արա Պապյանին

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Արդյոք իրավունք ունի Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը, ով հասցրել է «կպցնել» Կանադայի քաղաքացիություն, ում ընտանիքի անդամները ևս Կանադայի քաղաքացի են, մշտապես բնակվում են Կանադայում, ում որդիները թռել են Հայաստանի զինված ուժերում ծառայությունից, դե քանի որ կանադացի են, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին, անկախության կամ մարզի կարգավիճակի մասին, տարբեր արկածախնդիր առաջարկներ անել և այլն։

Կարծում եմ, որ ունի, միանշանակ ունի, նման կարգի բարձր «պրոֆեսիոնալը» չպետք է անտեսվի... բայց միայն մի պայմանով, եթե նրա այդ «մտքերը» վերաբերում են իր նոր հայրենիքի, լուծում պահանջող թնջուկներին, օրինակ Կվեբեկի հարցին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ