15 10 2019

Թիրախում Հայաստանն է․ Արմեն Աշոտյան

Թիրախում Հայաստանն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և ԱՊՀ երկրներով։

Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաև Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։

Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.

1. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլևս իշխանություն չէ, ներկայացված չէ նաև խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար։

2. Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման և պետականության ամրապնդման կարևորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաև ազգային դիմադրողականությունը։

3. Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսևորում են ընդգծված հակազգային գործելաոճ՝ հարվածելով կարևորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով և փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։

Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ