15  10  2019

Պայմանավորվածություն կա Ալիևի հետ. ժամանակը կգա, փակագծերը կբացեն. Վիտալի Բալասանյան



«Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ուզում էր ցույց տալ՝ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, բայց, պետք է ասեմ, որ Փաշինյանը չարաչար սխալվել է»,- այս մասին հոկտեմբերի 15-ին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ Փաշինյանի ասածն անթույլատրելի է, իսկ դա ՀՀ վարչապետը, ըստ նրա՝ միտումնավոր է ասել։

«Դա շատ վտանգավոր է, կանխամտածված է ասել, որովհետև իր այդ հայտարարությանը հաջորդեց Գյումրիի դեպքը, երբ Բակո Սահակյանը գտնվում էր Գյումրիում, և ինչ-որ մեկը տրիբունայից ասում է՝ Արցախի մարզպետ»,- ասաց նա։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը շեշտեց, որ հետևելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը՝ համոզվում է. «Այն քաղաքանությունը, որը այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, այն փաթեթն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր կյանքի կոչել»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ