15  10  2019

Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կլինեն

Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կլինեն

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաև քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ: Լսումների ընթացքում կներկայացվեն նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը գործող օրենքի հետ կապված, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը:

Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների և բոլոր հետաքրքվածների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ