15  10  2019

Գերհզոր արագությամբ ավելանում է դավաճան լակոտների գլխաքանակը. Նաիրա Զոհրաբյան

Գերհզոր արագությամբ ավելանում է դավաճան լակոտների գլխաքանակը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ այլեւ շատ դժվար է որեւէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների եւ պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը:

Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի եւ IQ-ի տոտալ բացակայությունը եւ մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը:

Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ որոշել է, որ այլեւս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհ-ը ինքը կորոշի` ներառել հայոց լեզու եւ հայ պատմություն առարկաները թե՝ ոչ: Որովհետեւ, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձեւ չի: Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:

Ու պատկերացնում ե՞ք ինչ կլինի այն դեպքում, երբ բուհ-ի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է եւ որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։

Սա այլեւս ծիծաղելի չի եւ այս մոտեցման հետեւանքները արդեն իսկ հասկանալի եւ կանխատեսելի են:

Տեղյակ եմ, որ մտավորականների եւ գիտնականների այն հատվածը, որոնք իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դրել դարակում, արդեն իսկ դիմել եմ շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձեւ» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի եւ պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձեւությունը»: Առայժմ` այսքանը:

Այս նախագիծը պաշտպանող մանկուրտների բանակին եւ նրանց սպասարկող ֆեյսբուքյան ֆեյքերին հորդորում եմ անկանոն շարժումներ չանել եւ ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, մի շփոթեք այն ախոռի հետ: Դա միակ բանն է, որ մնացել է մեզ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ