14  10  2019

Հրայր Թովամասյանը չի մասնակցում իր հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը



Սահմանադրական դատարանի նախագահՀրայր Թովմասյանը հոկտեմբերի 14-ից արձակուրդում է և չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Վերջինիս ենթադրությամբ՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է գտնվելու արձակուրդում։

Աշխատակարգային նիստին չի մասնակցում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նիստի չի մասնակցել։

Գյուլումյանի կարծիքով՝ Վահե Գրիգորյանը հավանաբար ցանկություն չունի մասնակցելու նիստին, թեև ըստ նրա՝ նիստի օրվա և ժամի մասին ծանուցված են բոլոր անդամները։

ՍԴ անդամը նշեց, որ եթե մինչև աշխատանքային օրվա ավարտ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցով որոշակի եզրակացության չգան, հնարավոր է նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ