11  10  2019

Լուկաշենկոն կոչ է արել լուծել հետխորհրդային տարածքի կոնֆլիկտները

Լուկաշենկոն կոչ է արել լուծել հետխորհրդային տարածքի կոնֆլիկտները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աշխաբադում ԱՊՀ նիստի ընթացքում հորդորել է համատեղ ուժերով լուծում տալ հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները: Այդ մասին գրում է է «ԲԵԼՏԱ»-ն:

«Միասին ենք եղել, միասին ենք պատերազմել, իսկ տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հետխորհրդային տարածքում: Որքան նման կոնֆլիկտ կա... Ինչո՞ւ մենք չենք լուծում այդ հարցերը: Եթե մենք ինչ-որ բանի ունակ ենք, պետք է լուծենք այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծենք ազնիվ, արդար ճանապարհով»,- կոչ է արել Լուկաշենկոն:

«Պետք չէ այնպիսի իրավիճակ ստեղծել , երբ պետք է օգնության դիմել օվկիանոսից այն կողմ՝ «օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: Եկեք մենք լուծենք այդ խնդիրները և չստեղծենք նորերը»,- հավելել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ