11  10  2019

Ռոշբլուանը կարևոր է Ռոբերտ Քոչարյանի ներդրումն Արցախի անկախության գործում

Ռոշբլուանը կարևոր է Ռոբերտ Քոչարյանի ներդրումն Արցախի անկախության գործում

Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի շրջանակում նշել է ՀՀ երկրորդ նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն Արցախի անկախության կայացման գործում:

Նշելով, որ առաջին անգամ Արցախ է այցելել 1995-ին՝ հրադադարի կնքումից մի քանի ամիս անց, նախկին պատգամավորն ասել է․

«Շատ բան է փոխվել, երկիրը շատ է փոխվել: Սակայն ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր պայքարել են Արցախի անկախության եւ ինքնիշխանության համար: Նրանց թվում էր Մոնթե Մելքոնյանը, ով իր կյանքը զոհեց: Ցանկանում եմ նշել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը, ով այժմ որոշ դժվարություններ ունի: Ես ցանկանում եմ նրան հիշատակել, որովհետև ես նրան հանդիպել եմ այստեղ այցերից մեկի ժամանակ, երբ նա ղեկավարում էր բանակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ