08 10 2019

Դասական հաճախորդը կամ «Լուսահոգի Հայաստանը»․ Top-news.am

Դասական հաճախորդը կամ «Լուսահոգի Հայաստանը»․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Կարելի է ժողովրդի մի մասին մոլորեցնել ինչ-որ ժամանակ, կարելի է որոշ ժամանակ լինել ոչ թե ընդդիմադիր, այլ պարզապես ընդդիմադիրի դեր խաղալ, բայց անդադար անհնար է խաբել եւ խաբել, ինչքան էլ դասական լինես:

Գալիս է մի պահ, լինում է մի քվեարկություն, որից հետո դասական քաղաքական գործիչը վերածվում է դասական հաճախորդի, իսկ ավելի ճիշտ, ոչ թե վերածվում է, այլ բացահայտվում է, քանի որ նա միշտ էլ դասական հաճախորդ է եղել եւ ոչ թե քաղաքական գործիչ:

Հարցրեք Վիկտոր Դալլաքայնին, թե ով էր Էդմոն Մարուքյանը մինչ պատգամավոր դառնալը եւ ինչպես հաջողացրեց պատգամավոր դառնալ: Հարցրեք եւ հետաքրքիր պատմություններ կլսեք:

Հարցրեք մեկ ուրիշից, եւ նա եւս մանրամասներ կպատմի, թե ինչպես Մարուքյանը հայտնվեց «Ելք» դաշինքում եւ կրկին պատգամավոր դարձավ: Հարցրեք Նիկոլ Փաշինյանին, եւ նա կասի, թե ինչպես էր Մարուքյանը քվեարկում պատգամավոր եղած տարիներին: 

Իհարկե, շատ հետաքրքիր պատմություն էր, թե ինչպես մի դաշինքում հայտնվեցին իրար տանել չկարողացող եւ միմյանց տարատեսակ մեղադրանքներ ներկայացրած Փաշինյանն ու Մարուքյանը, բայց սա արդեն ուրիշ պատմություն է եւ մենք շարունակենք կենտրոնանալ Էդմոն Մարուքյան՝ դասական հաճախորդի վրա:

Դասական հաճախորդը դասական հաճախորդ է նաեւ Աֆրիկայում՝ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամիսներին: Իհարկե, Էդմոն Մարուքյանն ամեն ինչ անում էր, որ ներկայանար որպես դասական քաղաքական գործիչ, բայց հասավ մի կարեւոր քվեարկության օրը: Հենց այդ օրն էլ առավել միամիտ ՀՀ քաղաքացիների մոտ պատռվեց դասականի դիմակը, եւ բոլորը հասկացան, թե ում հետ գործ ունեն:

Եթե Էդմոն Մարուքյանը կարծում էր, թե կողմ քվեարկելով ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը, կշարունակի խաղալ դասական քաղաքական գործչի դերը, ապա հիմա պետք է որ հասկանա, որ ամեն ինչ ավարտվեց: Նա գնաց եւ հավասարվեց բոլոր ժամանակների հաճախորդներին: 

Ոմանք առաջարկում են, որ «Լուսավոր Հայաստանը» վերանվանվի «Լուսավոր երկիր» կամ «Օրինաց երկիր Հայաստան», բայց կա նաեւ մեկ այլ առաջարկ՝ «Լուսահոգի Հայաստան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ