07 10 2019

Փաշինյան-Պուտին հանդիպումները տևել են 10 րոպե․ «Կոմերսանտ»

Փաշինյան-Պուտին հանդիպումները տևել են 10 րոպե․ «Կոմերսանտ»

Ռուսական «Коммерсантъ» թերթն անդրադարձել ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին և Փաշինյանի հետ հանդիպումներին։

Ռուսական պարբերականը մեջբերել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին՝ հայտնելով, որ «Դվին» հյուրանոցում և Զվարթնոց օդանավակայանում Փաշինյան-Պուտին հանդիպումները տևել են 10 րոպե:

Վլադիմիր Պուտինն օդանավակայան է ժամանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումից հետո և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը սահմանափակվել է արարողակարգային լուսանկարով և տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ