07 10 2019

Հանձնաժողովի էջը՝ անձնական քարոզչամիջոց․ Politik.am

Հանձնաժողովի էջը՝ անձնական քարոզչամիջոց․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Նոր իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց ղեկավարած կառույցները, մարմինները համարում են անձնական տարածք իրենց համար: Ավելին, կան որոշ չինովնիկներ, ովքեր այս կամ այն պետական մարմնի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերը համարում են իրենց անձնական քարոզչամիջոց:

Այսպիսի չինովնիկի վառ օրինակ է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: ԱԺ մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ծառայում է, որպես Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցների տարածման հարթակ: Այս գործելակերպը նսեմացնում է մշտական հանձնաժողովի դերը: Չէ որ այդ հանձնաժողովը հենց Անդրանիկ Քոչարյանը չէ և նա միայն ղեկավարում է այն: Հանձնաժողովն ունի այլ անդամներ ևս, որոնք վստահաբար ևս աշխատանք են կատարում, որը պետք է լուսաբանվի: Ավելի ամոթալի է, երբ էջում տարածվում են հանձնաժողովի աշխատանքների հետ չկապված հարցազրույցներ որոնք տարբեր լրատվամիջոցների տվել է Անդրանիկ Քոչարյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ