07  10  2019

Աննա Հակոբյանը փորձել է թաքցնել իր թանկարժեք գնումները․ Մեդիա պաշտպան

Աննա Հակոբյանը փորձել է թաքցնել իր թանկարժեք գնումները․ Մեդիա պաշտպան

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 393 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 335-ը՝ չեզոք։ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին, չնայած նրան, որ դրական հոդվածներ դիտարկվել են, այնուամենայնիվ, բացասականներն ավելի են։

Համացանցում և լրատվականներում քննադատվեց Աննա Հակոբյանի տարածած նկարը, որտեղ վարչապետը քնած էր, ըստ Աննա Հակոբյանի՝ ծանր աշխատանքային օրերի պատճառով։ Համացանցում ևս մեկ նկար տարածվեց, այս անգամ ոչ թե Աննա Հակոբյանի, այլ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, որը նաև քննարկվեց լրատվականներում։ Այդ լուսանկարում երևում է, ըստ լրատվականների՝ Աննա Հակոբյանի նոր թանկարժեք մեքենան։Լրատվականներում կրկին վերհիշել են Աննա Հակոբյանի՝ ամուսնու հետ իրականացրած այցերը։ Հրապարակումներում խոսվում է, որ տիկին Հակոբյանը փորձել է թաքցնել իր թանկարժեք գնումները, բայց չի կարողացել, այնուհետև որոշակի պատասխաններ տվել է, թե ինչու է ամուսնու հետ այցերի գնում, բայց այդ բացատրությունները լրատվականի կողմից ընդունելի չեն եղել։Վերջերս Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։

Վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ։ Այդ նիստից համացանցում տեսանյութ տարածվեց, որը տարբեր քննարկումների տեղիք տվեց։ Լրատվականները և համացանցում օգտատերերը նշում էին, որ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում՝ Աննա Հակոբյանը այլ գործով էր զբաղված, և որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դիտողություն է արել Աննա Հակոբյանին, որպեսզի վերջինս դադարեցնի և ուշադիր լինի նիստին։Որպես դրական հոդված դիտարկվել է այն փաստը, որ Սինգապուրի վարչապետի տիկինը՝ Հո Չինը, համացանցում կիսվել է Աննա Հակոբյանի այն լուսանկարով, որտեղ վարչապետը քնած էր և բարի հանգիստ է մաղթել։ Ըստ լրատվականների՝ տիկին Հակոբյանը դրական տպավորություն է թողել Հո Չինի մոտ։ Աննա Հակոբյանը նաև այցելել է 6-րդ հարկից ընկած երեխային և «Սպայդր Մեն» նվիրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ