05 10 2019

Ընդդիմադիր ԶԼՄ-ի վրա հարձակված անձիք Փաշինյանի թիմակիցներ են․ Aysor.am

Ընդդիմադիր ԶԼՄ-ի վրա հարձակված անձիք Փաշինյանի թիմակիցներ են․ Aysor.am

Aysor.am-ը գրում է․ «Հարձակում գործած անձիք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են: 

Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի քարոզարշավներին:

2019թ.-ի մայիսին 25-ին նշված անձիք Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որից հետո քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներում:

Բացի այդ, Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը ակտիվորեն մասնակցել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանների մուտքերի մոտ անցկացված բողոքի գործողություններին՝ իրենց աջակցությունը հայտնելով իշխանություններին:

Ավելին վաղ հայտնել էինք, որ հարձակում է տեղի ունեցել Hayeli.am մամուլի ակումբի վրա: 4 երիտասարդներ ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են  փակել լրատվամիջոցը:

Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Մամուլի ակումբի տնօրեն Անժելա Թովմասյանն էլ մեզ հետ զրույցումա ասել էր, որև սա այլանդակ հարձակում էր իր անձի եւ լրատվամիջոցի դեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ