03 10 2019

Իշխանությունը ձգտում է բացարձակ այլասերվածության․ գնահատական

Իշխանությունը ձգտում է բացարձակ այլասերվածության․ գնահատական

Քաղաքական գործիչ  Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն։

Եթե պաշտպանյալին հաջողվի «բուդկայի» պես սեփականաշնորհել Սահմանադրական դատարանը և հետագայում կցորդ սարքել ամբողջ դատական իշխանությունը, ապա մենք կունենանք բացարձակ այլասերված իշխանություն՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Քայլարածներից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ կոլեկտիվ հանցագործությունը չի ազատելու իրենց անհատական պատասխանատվությունից։

Եթե հույսներն այն է, որ կոլեկտիվ անպատասխանատվության սկզբունքից ելնելով կարողանալու են հետագայում խուսափել օրենքի առաջ պատասխան տալուց, ապա չարաչար սխալվում են։ Իրենք պետք է հիշեն, որ Հիտլերը ոչնչացավ, բայց դա չազատեց ֆաշիստներին Հիտլերի հրահանգները կատարելու համար անհատապես պատասխանատվության ենթարկվելուց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ