02  10  2019

Անի Սամսոնյանը Նորաշենի համայնքապետի հարցով դիմել է Պապիկյանին և մարզպետին

Անի Սամսոնյանը Նորաշենի համայնքապետի հարցով դիմել է Պապիկյանին և մարզպետին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Այս մասին հայտնում են կուսակցությունից:

«Հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում վերջինիս՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։ Պատգամավորը խնդրել է իրեն տրամադրել այդ որոշումը, որի համաձայն դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազրությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ