02 10 2019

Ինչո՞ւ է Փաշինյանը «մանթրաժ» Պուտինի և տիկին Բելլայի հանդիպումից․ Zham.am

Ինչո՞ւ է Փաշինյանը   «մանթրաժ» Պուտինի և տիկին Բելլայի հանդիպումից․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Վլադիմիր Պուտինը Հայաստանից հեռանալուց առաջ  մինչև օդանավակայան մեկնելը Հայաստանում ՌԴ դեսպանատանը հյուրընկալել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: Թե ինչ են նրանք զրուցել թեյի  սեղանի շուրջ,  կարելի է կռահել, սակայն կողմերը որոշել են այդ մասին մեկնաբանությամբ հանդես չգալ:

Մեր ունեցած աղբյուրների համաձայն,  Փաշինյանի շրջապատը անտեղյակ է եղել այդ հանդիպումից: Սակայն  դրա մասին  տեղյակ լինելուց հետո, Փաշինյանը անմիջապես ուղևորվել է օդանավակայն՝ Պուտինին հրաժեշտ տալու: Փաշինյանն այնքան շատ է  ցանկացել հանդիպել Պուտինի հետ, որ ականատեսները զարմացած էին ու անհանգստացած Փաշինյանի շփոթված  վիճակից:

Օդանավակայանում Պուտինի և Փաշինյանի հանդիպումը   իրոք տևել է ավելի քան մեկ ժամ: Իսկ այ այդ խոսակցության արդյունքում Փաշինյանն  էլ ավելի շփոթված վիճակում է հայտնվել, թե ինչո՞ւ, ինչպես ասում են, այդ մասին  հաջորդ դասին:

Սակայն հետաքրքիր էր, որ այսօր  Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը  «слив»-ով է հանդես եկել, թե իբր իրենց «... հայտնի է դարձել, որ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով և  տևել է մի քանի րոպե: Ենթադրվում է, որ Բելլա Քոչարյանը ՌԴ նախագահին խնդրել է միջնորդել ամուսնու համար...»:

Վերջում էլ նույն լրատվամիջոցը, հավանաբար նյարդայնացած, ավելացրել է, թե իբր Փաշինյանը ժամանակին մեղադրել է Պուտինին, որ ինքը լավ մարդկանց հետ ընկերություն չի անում:

Ի՞նչ կարելի է ասել այս ամենի մասին:

Փորձենք բացահայտել Փաշինյանի նյարդայնացման պատճառները:

Առաջին

Փաշինյանի համար Պուտինի երկար սպասված այցը Հայաստան կարելի է համարել տապալված: Նախ  նա ոչ թե այցելել էր Հայաստան, այլ այցելել  էր ԵԱՏՄ-ի գագաթաժողովին  մասնակցելու:

Իսկ   Պուտինը Հայաստան դեռ պաշտոնական այց չի կատարել, ինչը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է «փայլուն» հայ-ռուսական հարաբերությունները:

Երկրորդ

Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց երկկողմ հանդիպում կազմակերպել Պուտինի հետ: Դվինի ռեստորանում 10 րոպե զրույցն անվանել «երկկողմանի հանդիպում» ծիծաղելի է: Իսկ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների պնդմամբ նրանք չեն հիշում Պուտինի մասնակցությամբ նմանօրինակ ռեստորանային հանդիպում:

Ինչքան էլ  որ Փաշինյանը և իր թիմը փորձեն հիմարացնել իրենց պողոսական զանգվածին, միևնույն է նույնիսկ նրանք են սկսելու հասկանալ, որ Մոսկվան Փաշինյանին լուրջ մարդու տեղ չի դնում: Պարզապես նրանք դա կհասկանան մի քանի ամիս անց, երբ Հայաստան մտնող գազի գինը կդառնա ոչ պակաս,  քան 200 դոլար:

Երրորդ

Ինչ վերաբերվում է Պուտինի և տիկին Բելլայի հանդիպման  ժամանակահատվածին և բնույթին, ապա հաստատ կարող ենք պնդել, որ նախաձեռնությունը եղել է ռուսական կողմից: Եվ դրա մասին հայտնի էր նախօրոք: Հասկանալի պատճառներով ռուսական կողմը դրա մասին Փաշինյանի իշխանությանը տեղյակ չէր պահել:

Ինչ վերաբերվում է այն «տեղեկությանը», թե այդ հանդիպումը տևել է մի քանի րոպե, ապա հավանաբար Փաշինյանը իր  «մանթրաժ» վիճակից է այդպես ներկայացվել:

Բանն այն է, որ Դվինում Պուտինի և Փաշինյանի «երկկողմ» հանդիպումը իսկապես տևել է մի քանի րոպե: Բացի այդ հենց Փաշինյանի խնդրանքով է այդ հանդիպումը եղել: Եվ ահա այս ամենից հետո Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ Պուտինի հանդիպումը  տիկին Բելլայի հետ կարող էր տևել  ավելի երկար, այն էլ ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ահա այս նյարդայնացումից էլ Փաշինյանի լրատվամիջոցը իրեն բնորոշ կեղծ «слив»-ներով հանդես եկավ:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ