02  10  2019

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին խնդրել է չհանդիպել Բելլա Քոչարյանին. Politik.am

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին խնդրել է չհանդիպել Բելլա Քոչարյանին. Politik.am

Politik.am-ը գրել է. «Երեկ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Հետաքրքիր է, որ հանդիպման առանցքը Հայաստանի վարչապետի համար եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Իշխանությունները քաջատեղյակ են եղել, որ ՌԴ նախագահը պատրաստվում է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Ըստ մեր աղյուրների Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չհանդիպել Բելլա Քոչարյանի հետ։ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ այդ հանդիպումը կարող է հարվածել իր իշխանության հեղինակությանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Վլադիմիր Պուտինը հստակ է դրել հարցը, որ իր հանդիպումը չունի քաղաքական շերտեր և ինքը հանդիպում է իր ընկերոջ կնոջը ու այստեղ չպետք է արտառոց երանգներ փնտրել։ Պուտինը վստահեցրել է, որ քաղաքական փոփոխությունները չեն փոխում իր մոտեցումները ընկերների նկատմամբ։

Երեկոյան, երբ արդեն վարչապետ Փաշինյանը տեղեկացել է Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին շտապել է օդանավակայան, որպեսզի հարթի իրավիճակը»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ