01  10  2019

Նիկոլը գնում է արկածախնդրության․ Top-news.am

Նիկոլը գնում է արկածախնդրության․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Դատախազությունը մերժել է գործ հարուցել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի դեմ հարձակման փաստով։ Դատախազության այս որոշմանը կարելի էր անգամ թեթեւ մոտենալ, եթե ...

Օրեր առաջ երկու երիտասարդ քայլ արեցին դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով, նրան մի քանի հարց ուղղեցին, առանց վիրավորելու եւ արժանապատվությունը խոցելու։

Երկու երիտասարդները ոչ միայն ձերբակալվեցին, այլ նաեւ կալանավորվեցին։Այս քայլով, նմանատիպ քայլերով Նիկոլ Փաշինյանը գնում է բացարձակ արկածախնդրության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարում է՝ արդարադատությունն այդ ես եմ։

Ի դեպ, նա շատ լավ գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին ապօրինաբար կալանքի տակ պահելով, հարձակում սկսելով ՍԴ նախագահի եւ հենց ՍԴ-ի դեմ, պատժելով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորներին, ձերբակալելով Հրայր Թովմասյանի սանիկներին, կոչ անելով շրջափակել դատարանները, կալանավորելով Աննա Դանիբեկյանի կողքով քայլ արածներին եւ մերժելով գործ հարուցել Ալվինա Գյուլումյանի դեմ հարձակում իրականացնողների նկատմամբ, միավորներ է հավաքում հանրության առավել անկիրթ եւ անպատասխանատու զանգվածի՝ իր ընտրազանգվածի մոտ։

Նիկոլ Փաշինյանը շտապում է թիկնապահ հատկացնել Աննա Դանիբեկյանին, երբ դրա կարիքը չկա, բայց այդպես էլ ոչինչ չարեց պարբերաբար խուժանի հարձակմանը ենթարկվող կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու համար։

Սա նոր, այսպես կոչված նոր Հայաստանն է, որից ստալինաբերիական վարչախմբի նամշահոտն է գալիս»։

Հակոբ Ասատրյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ