2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Բալայանի մուտքը աշխատավայր՝ Երևանի ընդհանուր իրավասություննների դատարանի Շենգավիթի նստավայր, բռնի խոչընդոտվեց: Մի քանի քաղաքացիներ նրան զրկեցին դատարան մտնելու և արդարադատություն իրականացնելու իրավունքից: Դատավորը համառեց, փորձեց պատուհանով մտնել, հրեցին և ընկավ գետնին: Հրողն այս երիտասարդն էր՝ Սարգիս Ալեքսանյանը:
Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց:
Մինչ դուք կմտածեք, թե արժանի արդարադատություն իրականացվեց, մենք փաստենք, որ ոչինչ չեղավ: Արդարադատության նախարարն էլ ասաց, որ դա քաղաքական ակցիա էր, նորմալ երևույթ:
Ինչո՞ւ էր նորմալ, որովհետև դատարանների արգելափակման կոչն արել էր Նիկոլ Փաշինյանը, փակողներն էլ ՔՊ անդամներն էին: Դատավորին գետնին գցած Սարգիս Ալեքսանյանը ևս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, տարբեր սեղանների շուրջ, տարբեր առիթներով լուսանկարվել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ:
Միայն Դավիթ Բալայանին չէ, որ անարգում է, ֆեյսբուքյան էջին ՍԴ նախագահի լուսանկարն է դնում, որպես վերնագիր էլ գրում՝ «պախարակված Հրայրը»:
Դատարանի նկատամբ անհարգալից վերաբերմունքի համար ձերբակալվել է Նարեկ Մութաֆյանը, նույն գործի շրջանակներում բերման է ենթարկվել Սարգիիս Օհանջայանը: Նարեկը մոտեցել է դատավոր Դանիբեկյանին ու հարցրել, թե վնգստո՞ւմ է: Հավանաբար, փորձել է ճշտել, թե նա՞ է Նիկոլ Փաշինյանի ասած վնգստացող դատավորը:
Պախարակելն ու անարգելը նույն բանն է, հիմա Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ձևակերպմամբ ձերբակալում են, Հրայր Թովմասյանի ու Դավիթ Բալայանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար որպես նվեր կառավարական սելֆի՞ անում հետը: Ո՞վ է այս չափանիշները սահմանել:
Ընդ որում, նարեկ Մութաֆյանը անգամ չի դիպչում դատավոր Դանիբեկյանին, իսկ Դավիթ Բալայանին այդ երիտասարդը՝ Սարգիս Ալեքսանյանը, հրում-գցում է, հետո էլ ֆեյսբուքի էջում ծաղրում հանցագործության մասին փաստաբանի հաղորդումը:
Այսինքն, ստացվում է, որ Սարգիս Օհանջանյանի ու Նարեկ Մութաֆյանի միակ մեղքն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար չունե՞ն:
Իսկ իրավական առումով պետությունը եթե մեկ դեպքով ձերբակալում է, ուղղակի պարտավոր է նույնը անել մյուս դեպքերում ևս. մասնավորապես Սարգիս Ալեքսանյանի դեպքում առավել խիստ հոդված և պատիժ կիրառել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը