27  09  2019

Ավելի շուտ Արաքսը կփոխի հունը, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում. Շարմազանով

Ավելի շուտ Արաքսը կփոխի հունը, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է: 

Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել եւ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց:

Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն եւ ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի եւ Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է:

Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ:

Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը:

Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել:

Հ.Գ.

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը եւ կթափվի Սեւ ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ