26 09 2019

Համայնքների խոշորացումը շարունակվելու է․ Սուրեն Պապիկյան



«Համայնքների խոշորացման նպատակադրում կա: Մենք ուղղակի հիմա  մեխանիզմներն ենք սահմանում, որ ոչ թե դա լինի հրամայական, ստիպողաբար, այլ լինի գիտակցված իսկ հետագա ընթացքը պետք է պատկերացնելի լինի: Այս հարցը հիմա քննարկվում է ԱԺ հանձնաժողովներից մեկում: Շուտով լինելու են հանրային քննարկումներ, խորհրդարանական լսումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ խոշոր համայնքները կարողանում են իրենց հարցերը լուծել. «Խոշոր և խոշորացված ծրագրերն այս տարի կարողացել են 23 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասնակցել, որոնց կեսը, մոտ 10 մլրդը, եղել են այդ համայնքներում, բայց դուրս չեն եկել ու չեն արտացոլվել համայնքի ենթակառուցվածքներում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ