25  09  2019

Հայերի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին․ Նեթանյահուն՝ Էրդողանին

Հայերի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին․ Նեթանյահուն՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիթ Էդողանը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում մեղադրանքներ է ներկայացրել Իսրայելին՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով 1948 և 1960թթ․ երկրի սահմանների վրա։ Նա Իսրայելին մեղադրել է էքսպանսիոնիստական նպատակների և Գազայի հատվածում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու համար:

Ի պատասխան Թուրքիայի նախագահի մեղադրանքների՝  Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է վերջինիս:  Ուղերձում Իսրայելի վարչապետը նշում է․

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերի հանդեպ սպանդ իրականացնողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպե՛տք է դասեր տա Իսրայելին։ Էրդողա´ն, վե´րջ տուր ստերիդ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ