25 09 2019

Ազատություն ռ/կ-ի հերթական մանիպուլյատիվ հրապարակումը․ Մեդիա պաշտպան

Ազատություն ռ/կ-ի հերթական մանիպուլյատիվ հրապարակումը․ Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպանը» գրում է․ Սեպտեմբերի 25-ին Ազատություն ռ/կ հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին գովաբանող հերթական մանիպուլյատիվ նյութը։ Ըստ Ազատության` «մի շարք ամերիկայն առաջատար հեռուստաընկերություններ ու պարբերականներ» լուսաբանել են Փաշինյանի այցը ու հանրահավաքը Լոս Անջելեսում։

Իբրեւ այդ «առաջատար» ԶԼՄ-ների օրինակներ Ազատություն ռ/կ բերում է հետեւյալներին.

KCAL-9CBS LA

ABC-7

Los Angeles Daily News

FoxLA

Pasadena Star News

Նշենք, որ KCAL-9-ը նույն CBS LA-ն է, այն հեռարձակվում է Լոս Անջելեսում եւ մաս է կազմում CBS կաբելային ցանցի, բայց նախատեսված է միայն Լոս Անջելեսի շրջանի նորությունների համար։ Նույնը ABC-7-ի ու FoxLA-ի պարագայում` հեռարձակում են միայն լոսանջելեսյան քաղաքային նորություններ, եւ բնական է, որ քաղաքապետարանի դիմացի այգում օտար պետության ղեկավարի հանրահավաքը լուսաբանման արժանի նյութ է դիտվել։ Այս հեռուստաալիքները միայն քաղաքային հեռարձակման սփռում ունեն, նրանք նույնիսկ նահանգային մասշտաբի սփռում չունեն:

Los Angeles Daily News-ը կրկին քաղաքական թերթ է, ունի մոտ 50.000 տպաքանակ եւ կայքի մոտ 844.000 ամսեկան այցելու` մոտ 4 մլն բնակչություն ունեցող քաղաքում( ագլոմերացիան` շուրջ 18 միլիոն)։ Համեմատության համար նշենք, որ օրինակ tert.am-ն ունի ամսեկան չորս միլիոն այցելու։ Իսկ վերջին` Pasadena Star News կայքը ունի մոտ 200.000 այցելու, ինչը միջին վիճակագրական հայաստանյան կայքի ցուցանիշ է։

Իհարկե, ուրախալի կլիներ, որ Փաշինյանի այցը լուսաբանվեր իրոք առաջատարների կողմից, բայց ցավալի է, որ դրա բացակայության պայմաններում մեր էմոցիոնալ ֆոնը փորձում է ապահովել վարչապետի հետ անձնական ու աշխատանքային հարաբերություններ ունեցող Ազատություն ռադիոկայանը` մասնագիտական որակների ակնհայտ և կոպիտ ոտնահարման գնով։

Ազատությունը, բնականաբար, նրբորեն չի նկատում այն, որ ամերիկյան նույն ԶԼՄ-ները խոսում են միայն հանրահավաքի «հազարավոր» մասնակիցների մասին, ինչը որեւէ կերպ չի տեղավորվում իշխանական քարոզիչների աստղաբաշխական թվերի ու առասպելական հաջողության մասին պատմվածքների տրամաբանության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ