24 09 2019

Բոլորս պետք է սթափվենք. Սասուն Միքայելյան. Tert.am

Բոլորս պետք է սթափվենք. Սասուն Միքայելյան. Tert.am

Tert.am-ը գրել է. «Ամբողջ հանրապետության տարածքով զորահավաքին երկրապահից մասնակցել է 6540 մարդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Աստված մի արասցե, բայց եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է»,- ասել է նա:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին, Սասուն Միքայելյանն ասել է. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»,- ասել է նա:

Դիտարկմանը՝ Վանեցյանը սթափվելու կոչ է արել իր հրաժարականի տեքստում, Միքայելյանն ասել է. «Բոլորս պետք է սթափվենք»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբմանն է նետել», Միքայելյանը նշել է, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի և որ ինքն էլ է ուսադիր կրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ