23 09 2019

Վանեցյանը պետք է հրապարակի այն ամենը ինչը պատճառ է դարձել իր հրաժարականի համար. Արա Վարդանյան

Վանեցյանը պետք է հրապարակի այն ամենը ինչը պատճառ է դարձել իր հրաժարականի համար. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամբողջ հսմացանցը ողողվել է վարչապետի և ԱԱԾ նախկին պետի իրար հանդեպ հնչեցրած մեղադրանքներով։ Եվ դիսկուրսը դեռ մի հարցի շուրջ է՝ արդյոք Վանեցյանը նախկինների հետ է։ Ինձ համար սա աբսուրդ դիսկուրս է։ Եթե նա նախկինների հետ է, ապա դա հասկանալու համար պետք էր 1,5 տարի՞։ Ակնհայտ է, որ այդպիսի հարց չկա։ Խնդիրները լրիվ այլ հարթության մեջ են և ըստ ամենայնի նախկինների հետ որևէ աղերս չունեն։

Մեկ այլ հարց է, որ եթե իմ երկրի ԱԱԾ պետը ահազանգում է շատ վտանգավոր զարգացումների մասին, ապա նա միանշանակ պետք է հրավիրի մամուլի ասուլիս և հրապարակի այն ամենը ինչը պատճառ է դարձել իր հրաժարականի համար։ Կլինեն մարդիկ, որ կասեն թե մի գուցե այդ տեղեկությունները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։ Միանգամից ասեմ, որ սա այդ դեպքը չէ, քանզի հենց ինքը Վանեցյանը ասում է, որ կգա ժամանակը և կասի։ Ժամանակը եկել է՝ ասեք։

Համոզված եմ, որ այն ինչ պետք է ասեք մեր պետության համար վճռորոշ տեղեկություններ են և սպասելու բարոյական որևէ հիմք չկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ