23  09  2019

Ուսադիր կրողը պետք է ձերբակալեր քեզ․ Շարմազանովը՝ վարչապետին

Ուսադիր կրողը պետք է ձերբակալեր քեզ․ Շարմազանովը՝ վարչապետին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։

Հետաքրքիր է, իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին։

Ավելին, նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։

Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։

Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր 3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ, ո՞նց էիր քեզ զգում։

Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչո՞ւ չէիր մտածում։

Հ.Գ. Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։

Հ.Հ.Գ. Նիկո՛լ, հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։ Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում, վաղը կպարտվես քաղաքական դաշտում։

Ամեն ինչ հոսում, ամեն ինչ փոփոխվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ