21 09 2019

Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան



«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն են վերաբերվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ կարդում և գիտեմ աշխարհում՝ Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում շատ լավ, շատ հզոր կազմակերպություններ կան գրանցված, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են և իրենց երկրներին շատ մեծ եկամուտ են բերում: Մուլտիպլիկատիվ էֆեկտը նույնպես մենք հաշվի ենք առնում, որ հանքի շահագործման արդյունքում ամբողջ տարածաշրջանը առավել եկամտաբեր կլինի: Իսկ բնապահպանական խնդիրները պետք է թողնենք մասնագիտական ինստիտուտներին»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա նաև անդրադարձավ իր քաղաքականություն մտնելու, ինչպես նաև իշխանությունների կողմից ԲՀԿ-ին թիրախավորելու վերաբերյալ խոսակցություններին

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ