21 09 2019

Թրամփ-Փաշինյան հանդիպումը այսպես թե այնպես, տեղի է ունենալու. ԱԳ նախարար



«Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որը այսպես թե այնպես, տեղի է ունենալու»,- սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք ԱՄՆ-ի հետ ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ: Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում և ինչ հաճախականությամբ, եթե դատեք, թե ինչ հարթակ ստեղծեցինք երկխոսության և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով: Ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ էական է, որովհետև ԱՄՆ-ը մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, նրա անվտանգությանը, մեր երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը Հայաստանին: Ես այստեղ վստահությամբ եմ ասում, որ աջակցությունը, որ ստանում ենք ԱՄՆ-ից ոևքաղաքական առումով, և ֆինանսական առումով, շատ կարևոր է»,- նշեց Մնացականյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ