21  09  2019

Չեմ ուզենա՝ հաղթանակը գա Ստրասբուրգից. Աշոտյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին․ News.am

Չեմ ուզենա՝ հաղթանակը գա Ստրասբուրգից. Աշոտյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին․ News.am

News.am-ը գրում է․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Լոռիում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ն սատարում է Ռոբերտ Քոչարյանին։

«Մենք մի քանի անգամ այդ շինծու գործի տարբեր էտապներում հայտարարել ենք, որ Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին մեզ համար ակնհայտ քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործընթացի շրջանակներում մենք  միակ քաղաքական ուժն ենք, որ կուսակցական մի քանի հայտարարություններ ենք ընդունել  ի սատարումն Ռոբերտ Քոչարյանի: Խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որտեղ անդամակցում ենք, եւ այդ սատարումը շարոնակվելու է մինչեւ արդարդատության եւ արդարության հաղթանակ, որին մենք հավատում ենք: Չեմ ուզենա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից, կգերադասեմ, որ այդ հաղթանակը կերտվի հենց Հայաստանում»,- նշեց նա։

 «Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական կողմը հարցի, իր ազատության հասնելը, չբացառելով որեւէ համագործակցություն ընդդիմադիր դաշտի այն քաղաքական ուժերի կամ բեւեռների հետ, որոնց հետ մենք կունենանք հանունի շուրջ ծրագրային առաջնահերթությունների համադրություն»,- անդրադառնալով հնարավոր համագործակցությանը՝ ասաց Աշոտյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ