21  09  2019

20-ից 21-րդ դար մտնելու համար քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ․ 168.am

20-ից 21-րդ դար մտնելու համար քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ․ 168.am

168.am-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ ընդամենը սեղմելով, անգամ կոճակ չէ, թաչ սքրին է սա: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- ասել էր Մարությանը։

Համակարգի ձեռքբերման համար քաղաքապետարանը գարնանը մրցույթ էր կազմակերպել։ Մասնակցել էր 2 ընկերություն՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն և «Մելինեթ» ՍՊԸ-ն։ Առավել նվազ գնային առաջարկով՝ հաղթել էր «Օազիս Կոմպյուտերը», որի հետ էլ կնքվել է գնման պայմանագիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ