20 09 2019

Թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․ News.am

Թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․ News.am

News.am-ը գրում է․ «Կկուն անընդհատ բույնը փոխում է մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով ԱԺ  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` իրեն ուղղված հայտարարությանը։

Հիշեցնենք, օրերս տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե «Ինքը Գլխավոր դատախազի կարգավիճակից երևի վեր է ածվել ակտիվ աջակցողի կարգավիճակի, երևի ինչ-որ մասնակցություն ունի, աջակցում է նախաքննությանը: Համոզված եմ, որովհետև իր պաշտոնն այնպիսին էր, որ այդ պաշտոնյան պետք է շատ բան պարտադրեր նախաքննական մարմնին, որպեսզի նրանք իրականացնեին բացահայտում, այլ ոչ թե կոծկում»:

«ԿԿուն անընդհատ բույնը փոխում է մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Վատ չէր լինի, որ նրանք, նախքան խոսելը  հետադարձ հայացք գցեն իրենց անցած ուղուն եւ իրենց արշինով իրենց չափեն»,- ասաց Աղվան Հովսեփյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ