19  09  2019

ԼՀԿ-ի ձեռքերով իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում․ կարծիք

ԼՀԿ-ի ձեռքերով իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում․ կարծիք

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերը սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը:

Նախկինում ուժային երկու կառույցները դուրս էին բերվել ներքաղաքական խաղերից և դա համարվում էր Հայաստանում իրականացված ժողովրդավարական ռեֆորմների կարևոր ձեռքբերումներից մեկը: Գործող իշխանությունները, իրենց նեղ խմբային շահերից ելնելով, իմաստազրկում են ռեֆորմը: ժողովրդավարության կեղծ սոուսով փողոցից իշխանություն մագլցած երիտասարդները, իշխանությանն առընթեր ընդդիմության՝ ի դեմս ԼՀԿ-ի ձեռքերով, իշխանությունը պահելու և երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում:

Իսկ զավեշտալին այն է, որ իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած “ֆրակցիան” այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս: Ինչպես ասում են՝ կարդացեք ֆորմալ հիմնավորումը և ցավակցեք մեր քաղաքական համակարգին:

Մեջբերեմ օրենքի նախագծից..... “Փաստորեն այս կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է”:.....

Այսինքն, մարդկային լեզվով ասած, եթե մյուս պետական պաշտոններում կարելի է նշանակել ում պատահի, ապա ինչո՞ւ այս երկու պաշտոններում չի կարելի: Finita la commedia.

Հ.Գ. Հուսով եմ, որ այս տրամաբանությունը մի օր էլ չի կիրառվի ԶՈՒ ԳՇ պաշտոնների նկատմամ

բ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ