18  09  2019

Օսիպյանի հրաժարականի հարց ԱԽ նիստում չի քննարկվել. Արարատ Միրզոյան

Օսիպյանի հրաժարականի հարց ԱԽ նիստում չի քննարկվել. Արարատ Միրզոյան

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարց Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել այդ հարցը: Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի և կար հստակ սահմանված օրակարգ բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները»,- ասաց Միրզոյանը։

Հարցին, թե արդյոք սպասվում է Օսիպյանի հրաժարականը, նա հրաժարվեց պատասխանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ